15.12.2017|
11:49
Նոր վարկ, կամ, ավելի ճիշտ, նախկին ծրագրի շարունակությունը երեկ գործադիրի նիստում հաստատվեց։ KFW բանկը 18,5 մլն եվրո է հատկացնում Ախուրյանի շրջանում ոռոգման ցանցի վերականգնման համար։ Այդ գումարով կառուցվելու են ջրամբարին մոտեցնող ջրագծերը և ներտնտեսային ցանցը։ Հիշեցնենք, որ ծրագրի առաջին փուլը մեկնարկել է 2014-ին։